Հուլիսի 28-ին ՀՀ էկնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այցելել է Արագածոտնի մարզում գտնվող «Ալեքսանդրեա Վայնըրի» ընկերության խաղողի այգիներ: Այդ մասին նա գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում։
«Սփյուռքահայ գործարար Ադամ Կապլանյանի ուղեկցությամբ շրջել եմ այգու տարածքով, ծանոթացել ընկերության հետագա ծրագրերին և ընդլայնման հնարավորություններին:
4 տարի առաջ հիմնված 13 հեկտար այգու 12 հեկտար տարածքի վրա այսօր արդեն տնկված են խաղողի տարբեր սորտեր: Տարեվերջին ընկերությունը նախատեսում է ունենալ առաջին գինին»,-գրել է նա: