ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել Ռուսաստանի դաշնության Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ:

Այդ մասին լրագրողների հետ զրույցում նշել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը մանրամասնել է, որ, ի թիվս այլ հարցերի, ԱԽ նիստում քննարկվել է Ղարաբաղում ստեղծված իրավիճակը՝ վերջին էսկալացիայի համատեքստում:

«ԱԽ նիստի ժամանակ ընդգծվել է եռակողմ հայտարարության բոլոր կետերի կատարման անհրաժեշտությունը»,- ասել է Պեսկովը: