Apple-ը մեկ ամսով կհետաձգի iPad OS-ի թողարկումը, ինչը ընկերության համար անսովոր քայլ է. որպես կանոն, նոր iOS-ի հետ միաժամանակ՝ դուրս է գալիս պլանշետների օպերացիոն համակարգի նոր տարբերակը։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին։
Հետաձգման մի մասը կապված է Apple-ի հավակնոտ ծրագրերի հետ՝ վերափոխելու iPad-ի բազմաֆունկցիոնալ հնարավորությունները: Դրանք ներառում են State Manager-ի գործառույթ, որն օգնում է օգտատերերին միաժամանակ մի քանի գործողություն կատարել, փոխել պատուհանների չափերը և այլն:
Բետա թեստավորման ընթացքում գրանցվել են նաև iPadOS-ի բազմաթիվ սխալներ, այդ թվում՝ ինտերֆեյսը և անհամատեղելիությունը iPad-ի տարբերակների մեծ մասի հետ: Արդյունքում՝ Apple-ին ավելի շատ ժամանակ կպահանջվի բոլոր թերությունները մաքրելու համար:
Bloomberg-ը նշում է, որ ընկերության՝ թողարկումը հետաձգելու որոշումը կօգնի ինժեներներին ավելի շատ ժամանակ հատկացնել iOS 16-ին, որը պետք է թողարկվի նոր iPhone 14-ի հետ միաժամանակ՝ 2022 թվականի սեպտեմբերին։