Ռուսական և դաշնակից՝ ԼԺՀ-ի ու ԴԺՀ-ի զորքերը Ուկրաինայում ռազմական հատուկ գործողության մեկնարկից ի վեր ոչնչացրել են հակառակորդի ավելի քան 500 միավոր զրահատեխնիկա, ինչպես նաև բազմակի արձակման հրթիռային համակարգեր:
Թարմացված վիճակագրությունը հրապարակել է ՌԴ պաշտպանության նախարարությունը, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Ընդհանուր առմամբ, ռազմական հատուկ գործողության մեկնարկից ի վեր, ոչնչացվել է 261 ինքնաթիռ, 145 ուղղաթիռ, 1685 անօդաչու թռչող սարք, 361 զենիթահրթիռային համակարգ, 4254 տանկ և այլ զրահամեքենա», - ասված է ՌԴ ռազմական գերատեսչության տարածած հայտարարության մեջ:
Ներկայացված են նաև այլ տվյալներ՝ կապված ուկրաինական բանակի ռազմատեխնիկական այլ բնույթի կորուստների հետ: