ՌԴ Կրասնոդարի երկրամասի Լերմոնտովո գյուղի հյուրանոցներից մեկում տեղի ունեցած ծեծկռտուքի արդյունքում՝ երեք տուժած հոսպիտալացման կարիք է ունեցել։ Այս մասին հայտնում է Интерфакс-ը՝ հղում կատարելով Ռուսաստանի ՆԳՆ տարածաշրջանի գլխավոր տնօրինության ներկայացուցիչներին, գրում է Gazeta-ն։ Պարբերականների հաղորդմամբ՝ վիրավորներից մեկը 24 տարեկան Վազգեն Մելքոնյանն է:

«Նախորդ գիշերը [օգոստոսի 24-ին] ծեծկռտուք է տեղի ունեցել Տուապսե շրջանի Լերմոնտովո գյուղի հյուրանոցներից մեկի տարածքում։ Պարզվել է, որ հակամարտությունը, որը վերաճել է ծեծկռտուքի, տեղի է ունեցել հայերի և չեչենների միջև՝ կենցաղային հողի վրա»,- պարզաբանել են գերատեսչությունում։

Առգրավվել է երեք տրավմատիկ ատրճանակ, դանակ և «Կալաշնիկով» ինքնաձիգ։

Դեպքի առթիվ հանգամանքները պարզվում են, քննչական գործողությունները շարունակվում են։

Տեսանյութը՝ այստեղ։