Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր՝ օգոստոսի 30-ին, նշում է իր ծննդյան 68-ամյակը:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Լուկաշենկոյի հետ և շնորհավորել նրան տարեդարձի կապակցությամբ:

Այդ մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ, Ռուսաստանի նախագահը նաև շնորհավորական հեռագիր էր ուղարկել իր բելառուս գործընկերոջը, որում, մասնավորապես, ասված է.

«Բարձր եմ գնահատում մեր բարեկամական հարաբերությունները, որոնք թույլ են տալիս անկեղծ և, ըստ էության, քննարկել ամենաբարդ հարցերը»:

Պուտինը պատրաստակամություն է հայտնել՝ ընդլայնելու երկկողմ համագործակցությունը բոլոր բնագավառներում, ինչպես նաև ջանքեր գործադրել Միութենական պետության շրջանակում ինտեգրացիայի հետագա զարգացման ուղղությամբ: