«Բնակչությունը չի տարհանվել, նորմալ իրենց գործին են, բայց կրակոցները կան»,-ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Վարդենիսի քաղաքապետ Ահարոն Խաչատրյանը անդրադառնալով համայնքում տիրող վիճակին:
«Ապաստարանները նորմալ վիճակում են»,-ասաց Խաչատրյանը:
Ահարոն Խաչատրյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ բնակչության շրջանում տարհանում չի իրականացվել:
Անդրադառնալով Վարդենիսում գործող բժկական հաստատություններին՝ Խաչատրյանն ասաց, որ ապահովված են առաջին բուժօգնության պարագաներով.
«Որն էլ որ ապահոված չի Երևանից մարզպետը զանգել է, բժիշկներ են եկել, բոլոր տեղերում բժիշկներով հագեցած են»:
Իսկ հարցին, թե կան ճանապարհներ, որոնք անվտանգության նկատառումներից ելնելով փակվել են, Խաչատրյանը վստահեցրեց, որ նման ճանապարհներ չկան: