ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը խոստովանել է, որ եվրոպական հասարակության մի մասը հոգնել է Ուկրաինայի հակամարտությունից և հակված է դադարեցնել Կիևին աջակցելը։
Այդ մասին նա հայտարարել է սեպտեմբերի 15-ին իսպանական El Mundo թերթին տված հարցազրույցում։
ԵՄ արտաքին քաղաքականության գծով բարձր ներկայացուցիչի խոսքով, եվրոպական հասարակության մի մասը պատրաստ է դադարեցնել Ուկրաինային աջակցելը, քանի որ այն չի կարող դիմակայել դրա հետևանքներին, ինչպիսիք են գների աճը և այլն։
Այդուհանդերձ, Բորելը նշել է, որ Եվրամիությունը չպետք է հրաժարվի Կիևին օգնություն ցուցաբերելուց և շարունակի ջանքեր գործադրել այդ ուղղությամբ։