Մինչ համացանցում, տեղեկատվական բաց աղբյուրներում, այդ թվում՝ նաև Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքով զոհված զինծառայողների հարազատներից կողմից շարունակվում են հրապարակվել նահատակ հերոսների անունները, ՀՀ ՊՆ-ն չի շտապում ներկայացնել նրանց անուն-ազգանունները, մի բան, որ 44-օրյա պատերազմի ժամանակ արվում է պարբերաբար։

Ավելին, ՀՀ ԱԺ իշխող խմբակցության՝ ՔՊ անդամները կցկտուր բացատարություններ են հնչեցնում այդ առթիվ, նեղստրելով, թե հասարակությունն անհարկի շտապողականություն է դրսևորում։

«Կարծում եմ, որ հնարավորինս շատ անորոշություն ստեղծելու համար է։ Համենայնդեպս վերջին 3 տարում դա, կարծես թե, ստանդարտ տեղեկատվական քաղաքականությունն է իշխանությունների»,-անդրադառնալով թեմային, ԼՈՒՐԵՐ․ com-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։

Նրա խոսքով, նպատակը պարզ է՝ վատ իրադարձությունների մասին կոնկրետ տեղեկություններ չտալ, անորոշություն ստեղծել, այսպես ասած, «լղոզել» թեմաները։

«Մինչև հիմա չկա հստակ հավաքական ցուցակ 44-օրյա պատերազմում զոհվածների, անհետ կորածների ու գերիների»,-ընդգծեց մեր զրուցակիցը։

Արա Ալոյան