Խերսոնի շրջանի և Ղրիմի միջև պետական սահմանը ձեռք է բերել վարչական կարգավիճակ, մաքսային հսկողություն չի իրականացվում:
Այս մասին РИА Новости-ի հետ զրույցում ասել է Խերսոնի ռազմաքաղաքացիական վարչակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Ստրեմոուսովը:
Միաժամանակ, Ռուսաստանին միացած մեկ այլ շրջանում՝ Լուգանսկում, հայտարարել են մաքսային ձևակերպումների վերացման երկար ու դժվարին գործընթացի մասին:
Մոսկվայում ԼԺՀ-ի ներկայացուցիչ Ռոդիոն Միրոշնիկի խոսքով՝ գործընթացը կարող է տևել մի քանի ամիս: