Ռուսաստանի և Թուրքիայի առաջնորդներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ Թուրքիայի նախագահի գրասենյակին հղումով, զրույցի ընթացքում նախագահները քննարկել են Թուրքիայի և Ռուսաստանի միջև հարաբերությունների բարելավմանն առնչվող հարցեր։

Բացի այդ, խոսելով ուկրաինական իրադարձությունների մասին՝ Էրդողանը հաստատել է, որ Անկարան պատրաստ է ջանքեր գործադրել ուկրաինական խնդրի լուծման համար՝ «ի շահ բոլոր կողմերի»։