ՀԱԿ կուսակցության նախագահի թեկնածուների առաջադրման պահին ամբողջ դահլիճը սկսեց վանկարկել՝ «Լեւոն-Լեւոն»:
«Առաջադրվել է Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը»,- հայտարարեց Արամ Մանուկյանը, եւ հարցը դրվեց քվեարկության: Դեմ կամ ձեռնպահ արտահայտվողներ չեղան եւ Արամ Մանուկյանը արձանագրեց. «Շնորհավոր... մեր նոր կուսակցության նախագահ է ընտրվել Լեւոն Տեր-Պետրոսյանը»:
Հավելենք, որ այս գործընթացին հաջորդելու է վարչության անդրանիկ նիստը, որը վարելու է հենց կուսակցության նախագահը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Համաձայն կարգի, ընտրվելու են տեղակալներ, գործադիր քարտուղար: