Մոդել եւ բլոգեր Անաստասիա Ռեշետովան դժգոհել է, որ ֆինանսական օգնություն չի ստանում իր նախկին սիրեցյալից՝ ռեփեր Տիմատիից։ Նրա խոսքով՝ Black Star լեյբլի հիմնադիրը դադարել է ապահովել իրեն եւ իր որդուն։
Ռեշետովան հարցազրույց է տվել Նադեժդա Ստրելեց YouTube-յան ալիքին։ Հաղորդավարուհին մոդելին հարցրել է, թե Տիմատին իրո՞ք ապահովել է նրան իր ողջ կյանքի ընթացքում։ Սակայն բլոգերը հերքել է նման լուրերը։
«Տիմուրը հիմա ինձ ընդհանրապես չի ապահովում։ Երբ մենք բաժանվեցինք, նա առաջին ամիսներին վճարում էր իմ թիկնազորին։ Երեխայի հետ կապված ծախսերը… Եթե նրանք միասին հանգստանում են, ապա նա է վճարում դրա համար», - կիսվել է Անաստասին:
Ռեփերի նախկին սիրեցյալը հավելել է, որ եթե որդին իր հետ է հանգստանում, ապա ինքն է վճարում բոլոր ծախսերը, հայտնում է «Вечерняя Москва»-ն։ Բացի այդ, Ռեշետովան, ըստ նրա, ինքն է վճարում վարձակալած բնակարանի համար, որն այժմ գնել է։