Երեկ վիրավորում ստացած զինծառայողը զինվորական հոսպիտալում վիրահատվել է: Այս մասին «Փաստինֆո»-ին ասաց ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը.

«Վիրահատությունը բարեհաջող է անցել: Այս պահի դրությամբ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ է»,-հավելեց նա:

Հիշեցնենք, որ երեկ թշնամու կրակոցից հայ զինվոր էր վիրավորվել: Վիրավոր զինծառայողի վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր: