Կոսովոյի շուրջ իրադրությունն այս պահին մնում է լարված, վերջին օրվա ընթացքում փոփոխություններ չեն եղել, հայտնել է Սերբիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Բոցան-Խարչենկոն: Այս մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը: «Իրադրությունը մնում Է լարված, և ես չէի ասի, թե վերջին օրվա ընթացքում ինչ-որ փոփոխություններ են եղել:
Կոսովոյի հյուսիսում առճակատումը շարունակվում է: Կոսովոյի հատուկ ոստիկանությունը, ինչպես այն մեղմ անվանում են, ներկա է, և նրանց թվաքանակը նույնիսկ աճում է», - ասել Է դիվանագետը, Соловьев Liveե հեռուստաալիքի եթերում։ Բոցան-Խարչենկոն հավելել Է, որ սերբերն այս իրավիճակում ջանում են համբերություն ու զսպվածություն ցուցաբերել, «և դա թանկ Է նստում»։
«Նրանք պահպանում են իրենց ինքնատիրապետումը, բայց նաև պատրաստ են առիթի դեպքում դիմադրելու», - հավելել է Սերբիայում ՌԴ դեսպանը։ Ալեքսանդր Բոցան-Խարչենկոն նաև անդրադարձել է Արևմտյան երկրների այն պնդումներին, թե Ռուսաստանը հիմա պատրաստ չէ զբաղվել Կոսովոյի խնդրով: Նա նշել է, որ այդ պնդումները մեծ մոլորություն են: Կոսովոյի հյուսիսում իրավիճակի նոր սրացում է տեղի ունեցել դեկտեմբերի 10-ին սերբ նախկին ոստիկան Դեյան Պանտիչի ձերբակալությունից հետո։
Կոսովոյի ոստիկանությունը նրան ձերբակալել է Կոսովո և Մետոքիայի և Կենտրոնական Սերբիայի միջև վարչական գծի վրա գտնվող «Յարինե» հսկիչ անցակետում։ Ի պատասխան՝ սերբ բնակչությունը արգելապատնեշներով փակել Է մայրուղով անցումը անցակետի մերձակայքում գտնվող մի քանի բնակավայրերում և դուրս է եկել բողոքի ակցիաների։ Այս կերպ սերբերը ցանկանում էին թույլ չտալ, որ Պանտիչին տանեն Պրիշտինա։ Արգելապատնեշների մոտ են բերվել Կոսովոյում Եվրամիության առաքելության պարեկները (EULEX), ինչպես նաև Կոսովոյում և Մետոքիայում ՆԱՏՕ-ի հովանու ներքո գտնվող միջազգային առաքելության (KFOR) աշխատակիցները։