Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ոչ կոռեկտ կոչ է արել Վրաստանի ղեկավարությանը Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի վերաբերյալ, կարծում է ընդդիմադիր պատգամավոր Ալեկո Էլիսաշվիլին, փոխանցում է РИА Новости-ն։ Նրա խոսքով, բանտարկված քաղաքական գործչին փաստացի ազատ արձակելու պահանջը կարելի է համարել Թբիլիսիի գործերին միջամտություն։
«Կարծում եմ, որ կոռեկտ չէ այլ երկրից բանտարկյալին ազատ արձակելու կոչ անելը։ Կարծում եմ, որ դա լիովին համարժեք պահանջ չէ, երբ մի երկրի նախագահը կոչ է անում մեկ այլ երկրի ղեկավարությանը ազատել կոնկրետ դատապարտյալին՝ չնայած այն հանգամանքին, որ Սահակաշվիլին Ուկրաինայի քաղաքացի է։ Այս ամենը երկրի ներքին գործերին միջամտության է նման»,- ասել է Էլիսաշվիլին։
Ինչպես նշել է պատգամավորը, Սահակաշվիլիին ազատ կարձակեն, թե ոչ, «դա այլ հարց է»։ Նա նաև ընդգծել է, որ Վրաստանի իշխանությունները պետք է ամեն ինչ անեն քաղաքական գործչի վիճակը բարելավելու համար։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Զելենսկին կոչ է արել Վրաստանին Սահակաշվիլիին ուղարկել Ուկրաինա։