ՀՀ ազգային ժողովում մեկնարկել է արտահերթ նիստ:
Նիստը գումարվել է կառավարության նախաձեռնությամբ:
Օրակարգում ընդգրկված է 7 հարց: Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ կքննարկի «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով ՊՊԾ-ն առանձնացվում է Ազգային անվտանգության ծառայության մարմիններից:
Երկրորդ ընթերցմամբ խորհրդարանի քննարկմանն է ներկայացվել նաև Արտաքին հետախուզական գործունեության եւ արտաքին հետախուզության ծառայության մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է ստեղծել արտաքին հետախուզական ծառայություն:
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ կքննարկի նաև «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ու մի շարք այլ օրենսդրական նախաձեռնություններ: