Երևանի մետրոպոլիտենում աշխատանքներն ընթանում են բնականոն հունով։
Մետրոպոլիտենից հայտնում են, որ 14 հզոր օդափոխիչներից 6-ն արդեն գտնվում են մետրոպոլիտենում և 3 հորաններում ավարտվել են բետոնավորման աշխատանքները։
Փուլ-փուլ փոխարինվում են ավելի քան 40 տարի առաջ տեղադրված հին օդափոխիչները։
Ս․թ․ հունվարի 2-ից հունվարի 8-ն ընկած ժամանակահատվածում՝ մետրոպոլիտենում ուղևորափոխադրումների թիվը կազմել է 298 հազար 480 ուղևոր։
Գիծ են դուրս բերվել 2648 գնացքներ։