Հունվարի 9-ին Արեգակի վրա X1.9 դասի ուժեղ բռնկում է տեղի ունեցել, ասվում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Ֆիզիկական ինստիտուտի ռենտգենային արևային աստղագիտության լաբորատորիայի կայքում, գրում է Regnum-ը:

Այն սկսվել է 22:37-ին (Երևանի ժամանակով) և ավարտվել 20 րոպե անց։ Մինչ այդ օրվա սկզբից Արեգակի վրա գրանցվել է C կարգի տասնմեկ թույլ բռնկում և միջին M կարգի երեք բռնկում։
2023 թվականի սկզբին Արեգակի վրա արդեն եղել է երեք X կարգի բռնկում՝ առավելագույն ուժգնությամբ։

Նոյեմբերի 1-ին Agence France-Presse-ը տեղեկատվություն էր հրապարակել, որ աստղագետները տիեզերքում հայտնաբերել են մեծ աստերոիդ, որը շարժվում է դեպի Երկիր, բայց ապագայում դրա հետ աղետալի բախման փոքր հավանականություն կա։