Օրեր առաջ «Աստղիկ» ԲԿ-ի վերականդանացման բաժանմունքում մահացել է Երևանի բնակիչ, 24-ամյա Արսեն Հ․-ն։ Վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել հունվարի 17-ին Երևանի Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի Շենգավիթ վարչական շրջանի «Կարմիր բլրի գերեզմանատան» հարևանությամբ իր վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենայով բազատե եզրաքարերին, ապա մետաղյա ճաղավանդականերին բախվելու և գերեզմանատան տարածքում գտնվող շիրմաքարերի մոտ հայտնվելու հետևանքով, գրում է shamshyan.com-։
Նրան ավտոմեքենայից դուրս էին բերել փրկարարները, օգտագործելով հատուկ տեխնիկա։