Ապրիլի 9-ի դեպքերից հետո չեն դադարում քննարկումները ֆեյսբուքյան խմբերում: Տարբեր տեսանյութերում երևում են կադրեր, որտեղ քաղաքացիական հագուստով անձինք բռնություն են կիրառում ՀՀ քաղաքացիների նկատմամբ: Ֆեյսբուքյան օգտատերերն ամբողջ համացանցով մեկ տարածում են լուսանկարներ և փնտում այդ անձանց ով լինելը:
Այս լուսանկարում քաղաքացիական հագուստով անձը Երևանի Արաբկիրի քրեական բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Ալբերտ Մարգարյանն է: Նա աչքի է ընկել քաղաքացիների նկատմամբ բռնի ուժի կիրառմամբ:
Երևանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանն ակցիայի ժամանակ հայտարարեց, որ եթե նման բան լինի իրենք կպատժեն, որ ինքը չի նկատել նման դեպքեր, երբ քաղաքացիական հագուստով ոստիկաններ լինեն կամ համակարգի աշխատողներ:
Մնում է եզրակացնել' ինչ գործ ուներ այս անձը Բաղրամայան պողոտայի վրա' ապրիլի 9-ի ակցիայի ժամանակ, այն էլ այսպիսի բռնի գործողություններ իրականացնելիս:
Հիշեցնենք, որ Ոստիկանության մասին օրենքի 12-րդ հոդվածի համաձայն, ոստիկանությունը պարտավոր է ապահովել հասարակական կարգի պահպանությունը փողոցներում, հրապարակներում, զբոսայգիներում, երկաթուղային կայարաններում, օդանավակայաններում, ընտրական տեղամասերում, այլ հասարակական վայրերում, դատական նիստերի ընթացքում (դատարանների միջնորդությամբ):
Հասարակական կարգի պահպանությունն ապահովելիս ոստիկանության ծառայողները պարտավոր են կրել սահմանված ձևի համազգեստ, որի վրա տեսանելի մասում փակցվում են ոստիկանության ծառայողին անձնապես նույնականացնելու հնարավորություն տվող տարբերանշաններ:
(12-րդ հոդվածը խմբ. 01.06.06 ՀՕ-123-Ն, լրաց. 22.12.10 ՀՕ-7-Ն
Տեսանյութը՝ Սիվիլնեթի
Ակտիվիստները պարզում են քաղաքացիական հագուստով բռնություն կատարած ոստիկաններին (video)
18:09 - 14.Ապրիլ.2013
Առաջարկում ենք նաև
18/01/23 12:19
Կալանավորվել են Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրած և Փաշինյանի կեցավայրից հափշտակություն կատարած անձինք (տեսանյութ)
08/12/20 18:00
Վարդենիս քաղաքի ռեստորաններից մեկում ճաշում են քաղաքացիական հագուստով ադրբեջանցի զինծառայողներ․ Տոնոյան
20/04/18 14:28
Քաղաքացիական հագուստով անձինք մահակով ծեծի են ենթարկել անչափահաս ցուցարարներին (տեսանյութ)
20/04/18 11:11
ՄԻՊ-ը քաղաքացիական հագուստով անձանց կողմից հավաքի մասնակիցների բերման ենթարկելու մասին տեղեկություններ է ձեռք բերել
09/01/18 15:38
ԱԺ հանձնաժողովը կքննարկի Արտաշես Գեղամյանի և Նիկոլ Փաշինյանի միջև միջադեպը քննելու համար էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցը
24/06/15 13:17
Եթե կյանքին և առողջությանը վտանգ է սպառնում, կարող եք պաշտպանվել. Օսիպյանը` քաղաքացիական հագուստով ոստիկաններից պաշտպանվելու մասին
02/10/14 16:14
Ուրիխանյանը հարց բարձրացրեց ոստիկանների՝ քաղաքացիական հագուստով ցույցերին մասնակցելու մասին (տեսանյութ)
26/03/14 14:16
«Գամ թե չէ` քեֆ ենք անելու, պապ ջան». Գառնիկը ծնողներին խնդրել էր փող հավաքել, որ քաղաքացիական հագուստով զորացրվի. NEWS.am
06/11/13 09:56
«Միջադեպը սադրել են նաև քաղաքացիական հագուստով ոստիկանները»
12/04/13 14:37
Քաղաքացիական հագուստով, ոստիկանների կողքին...
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան