Հոգեբան-սեքսապաթոլոգ Պամելա Սթիվենսոն Քոնոլին ասել է, որ կինը, ով հրաժարվում է կանոնավոր սիրով զբաղվել մշտական զուգընկերոջ հետ, կարող է ընկճված լինել։

Լրագրողների հետ հարցազրույցում արտասահմանցի սեքսապաթոլոգը բացատրել է, թե ինչու որոշ կանայք սեքսուալ առումով այլևս չեն հրապուրվում զուգընկերներով, ում հետ երկար ժամանակ միասին են եղել։

Փորձագետի կարծիքով, որպեսզի երկարաժամկետ հարաբերություններում սեքսը կանոնավոր մնա, պետք է սովորել վայելել մտերմությունը։ Սակայն սեռական ախորժակի նվազումը կարող է վկայել հոգեբանական խնդիրների առկայության մասին։ Քոնոլիի խոսքով՝ այդ խնդիրներից կարող են լինել դեպրեսիան և տագնապային խանգարումները, հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով The Guardian-ին։

Բացի այդ, սեքսով զբաղվելու դժկամության վրա ազդում է սթրեսը կամ օրգանիզմի արձագանքը որոշակի դեղամիջոցների ընդունմանը: