Մեկնարկել է Հայաստանի բռնցքամարտի երիտասարդների առաջնությունը:
Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան: Այս տարվա առաջնությանն ընդհանուր առմամբ մասնակցում են 148 մարզիկներ: Վերջին երկու տարիների համեմատ առաջնության մասնակիցների թիվը նկատելիորեն ավելացել է: 2021-ին առաջնությանը մասնակցել է 106, 2022-ին՝ 125 մարզիկ: Առաջնության արդյունքների հիման վրա կձևավորվի Հայաստանի երիտասարդական հավաքականը, որը կնախապատրաստվի Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: