Հայաստանից Թուրքիայի աղետի գոտի մեկնած հայ փրկարարները թուրք փրկարարների հետ Ադըյաման քաղաքում կարողացել են փլատակներից դուրս բերել ողջ մնացած 8-ամյա աղջկա․ «թվիթեր»-ում գրել է Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը։
«Համերաշխությունը կյանքեր է փրկում»,-գրել է նա։