Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2022 թվականին ավարտված մեկ հսկողական միջոցառման արդյունքում հսկիչ դրամարկղային մեքենաների կանոնների խախտում թույլ տված հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը: Այս մասին տեղեկանում ենք կոմիտեի պաշտոնական կայքից։

2022 թվականին ավարտված մեկ հսկողական միջոցառման արդյունքում հսկիչ դրամարկղային մեքենաների կանոնների խախտման համար 84 հարկ վճարողի առաջադրվել է 1 մլն դրամից ավելի տուգանք։

Կոմիտեն հրապարակում է ՀԴՄ կանոնների խախտում թույլ տված և 1 մլն դրամից ավելի գումարով տուգանված հարկ վճարողների ցանկը։