Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկուն ասել է, որ իր երկիրը պատրաստ է ցանկացած ներդրում ունենալ ուկրաինական հակամարտությունը «հրադադարի հիման վրա» լուծելու և խաղաղության հասնելու համար։ Այս մասին հայտնում է TRT Haber-ը։
«Նախագահ Էրդողանն ասել է, որ Թուրքիան պատրաստ է ցանկացած ներդրում ունենալ հրադադարի, բանակցությունների և խաղաղության հաստատման հիման վրա հանգուցալուծման (ուկրաինական հակամարտությունը - խմբ․) համար», - ասվում է հաղորդագրությունում։
Նաև, հեռուստաալիքի տվյալներով, թուրք առաջնորդը շնորհակալություն է հայտնել Ուկրաինայի նախագահին երկրաշարժի հետ կապված համերաշխություն ցուցաբերելու համար։