ԼՈւՐԵՐ․com-ի տեղեկություններով՝ մարտի 16-ին կկայանա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի ու Արարատ Միրզոյանի հանդիպումը։ Մեզ հասած տեղեկություններով՝ նախարարները կքննարկեն Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, սահմանազատման և սահմանային անվտանգության, տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հետ կապված հարցեր։

Հիշեցնենք, որ մարտի 3-ին Սերգեյ Լավրովը և Արարատ Միրզոյանը հանդիպում են ունեցել Նյու Դելիում՝ «Ռայսինայի երկխոսություն» 8-րդ միջազգային համաժողովի շրջանակում։