«Պաշտոնական Բաքուն բողոքի նոտա է հղել մարտի 11-ի առավոտյան ադրբեջանա-իրանական պետական սահմանի երկայնքով իրանական ռազմական ինքնաթիռի թռիչքի կապակցությամբ»,- այս մասին ասված է Ադրբեջանի պաշտպանության նախարարության և արտաքին գործերի նախարարության համատեղ հայտարարության մեջ։

«Այսօր՝ մարտի 11-ին, Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյիդ Աբբաս Մուսավին կանչվել է Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն, և նրան բողոքի նոտա են տրվել։

Ադրբեջանի տարածքների մոտ կես ժամից ավելի ռազմական ինքնաթիռի թռիչքը սադրանք է և ոչ բարեկամական քայլ Ադրբեջանի նկատմամբ։

Մենք խստորեն դատապարտում ենք իրանական կողմի այս սադրիչ քայլը, կոչ ենք անում նրան պարզաբանումներ տալ և հետագայում զերծ մնալ նման սադրանքներից»,- ասված է համատեղ հայտարարության տեքստում։