«Հայ առաքելական եկեղեցու որոշմամբ այսօր հայ հասարակությունը տոնում է մայրության, գեղեցկության և Աստվածամոր Ավետման տոնը:
Ի սրտե շնորհավորում եմ հայ մայրերին ու բոլոր հայուհիներին՝ մայրության տոնի առթիվ, մաղթելով հավերժական գեղեցկություն և կանացի հարատև երջանկություն:
Խոնարհվում եմ մեր հայրենիքի և հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության համար նահատակված բոլոր հայորդիների մայրերի առաջ:
Այսօր էլ, մեզ բաժին է հասել նոր փորձություն: Արդեն 117 օր մեր երկիրը գտնվում է շրջափակման մեջ: Իսկ այդ դժվարությունների հաղթահարման առաջնագծում նաև հայ կինն է, իր ինքնատիպ, նուրբ, միաժամանակ պայքարող ու դիմադրող տեսակով:
Սիրելի ՛ կանայք, թանկագի՛ն մայրեր
Դու՛ք եք մեր հարատևության, նոր հաղթանակների, ձեռքբերումների մարմնացումը: Ուստի, ևս մեկ անգամ թույլ տվեք շնորհավորել Ձեզ և մաղթել խաղաղություն և ամենայն բարիք»:
Հարգանքով՝ ԱՀ ՆԳ նախարար Կարեն Սարգսյան։