Ապրիլի 15-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակի օրը, որը նաև Մասյացոտնի թեմի Մխչյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու վերաօծման և ուխտի օրն է: Այդ առիթով՝ ընդառաջ թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի խնդրանքին, Վեհափառ Հայրապետի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից եկեղեցի կբերվի Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքը՝ հավատացելոց երկրպագության համար:
Մասյացոտնի թեմի հաղորդմամբ, ժամը 10։30-ին կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ հանդիսապետությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի։ Պատարագին մասնակցելու են նաև թեմի հոգևոր հովիվները՝ իրենց համայնքի ուխտավորների հետ միասին:
Հավարտ Սուրբ և Անմահ Պատարագի՝ հավատավոր ժողովրդին կբաշխվի մատաղ եկեղեցու վերանորոգման բարերար Տիար Արգամ Աբրահամյանի ընտանիքի կողմից։