Գնահատման և թեստավորման կենտրոնը հիշեցնում է' քննության ժամանակ օգտվել կարելի է միայն պարզագույն հաշվիչներից։ Բարդ սարքեր քննասենյակ տանել արգելվում է։
Հիշեցնենք, որ վաղը հերթական միասնական քննության օրն է։ Նախնական տվյալներով՝ հանրապետության 5018 դիմորդ մաթեմատիկա է հանձնելու, 3108-ը մարզերում են և 1910-ը՝ մայրաքաղաքում: Գործելու է 38 քննական կենտրոն՝ 13-ը Երևանում, 25-ը՝ մարզերում: