Հունիսի 15-ին ժամը 12.00-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Մասիս քաղաքի 6-րդ փողոցի տներից մեկում դանակով հարձակվել են, և հարձակվողը ոչ սթափ վիճակում է:
Նշված հասցե ոստիկանության Մասիսի բաժնից օպերատիվ խումբ է մեկնել: 37-ամյա երիտասարդը ոստիկաններին հայտնել է, որ տուն մտնելով՝ տեսել է, որ ալկոհոլի ազդեցության տակ գտնվող 61-ամյա քեռին բարձը դրել է անկողնային հիվանդ 89-ամյա հոր դեմքին և փորձել է խեղդել նրան, ինչը իր կողմից կանխվել է:
Այնուհետև 61-ամյա տղամարդը ավտոտնակում դանակով խփել է 37-ամյա զարմիկի կրծքավանդակին՝ պատճառելով վնասվածք:
61-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Մասիսի բաժին:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են վարույթն իրականացնող մարմին:
Նախաձեռնվել է քրեական վարույթ: