ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքում հիմնվեց «Ռուսական գրքի տունը»։

 

ՌԴ նախագահի՝ արտասահմանյան երկրների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի վարչության պետ Իգոր Մասլովը, «Ռուսական գրքի տան» բացման միջոցառմանը հանդես գալով ելույթով, առանձնահատուկ երախտիքի խոսքեր հղեց «Անմահ գունդ» միջազգային շարժման գլխավոր համակարգող և Երևանում «Ռուսական գրքի տան» հիմնադիր Մհեր Ավետիսյանին։

 

«Առաջին հերթին կուզեի շնորհակալություն հայտնել «Ռուսական գրքի տան» պրոյեկտի կազմակերպչին՝ Մհեր Ավետիսյանին․ նա ոչ միայն կարողանում է լավ գաղափարներ ծնել, այլև կարողանում է դրանք կյանքի կոչել։

 

Անխոս, պրոյեկտը իրականություն դարձավ նաև, քանի որ մենք, երբ դեկտեմբերին այցելել էինք Սյունիք, զգացինք, որ Սյունիքի, Կապանի իշխանությունները սիրով ընդունեցին այս առաջարկը, և արեցին ամեն բան, որպեսզի գաղափարը կյանքի կոչվի։

 

Ուզում եմ նշել, որ Կապանում «Ռուսական գրքի տունը» ոչ միայն խանութ կամ գրադարան է լինելու, այլ նաև լինելու է ռուսական մշակույթի կենտրոն՝ Կապանում։ Այստեղ մենք պլանավորում ենք իրականացնել տարբեր իրադարձություններ, արվեստի երեկոներ, միջոցառումներ»,-ասաց Իգոր Մասլովը և հավելեց, որ այդ առումով բաց են նաև առաջարկների համար։

 

Մանրամասները՝ տեսանյութում։