Նարեկ Նիկողոսյանը (71 կգ) նվաճեց Ալբանիայում անցկացված ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության ոսկե մեդալը։
Արծաթե մեդալակիրներ դարձան Արման Հարությունյանը (48 կգ), Սամվել Գեւորգյանը (55 կգ), Սաշա Պետրոսյանը (51կգ), Ռազմիկ Եփրեմյանը (80 կգ) եւ Հենրիկ Հայկյանը (110 կգ), բրոնզե մեդալ նվաճեցին Վլադիմիր Ազարյանը (65 կգ) եւ Վարուժան Հովհաննիսյանը (92 կգ), հաղորդում է ՀԸՖ-ի մամուլի ծառայությունը։
Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ըմբշամարտի հավաքականը հաղթեց թիմային պայքարում: Այս հաջողության Հայաստանի ոչ մի տարիքային խմբի հավաքական չէր հասել։