Մ-3 միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ11+400 հատվածի (Արմավիրի մարզի Լուսագյուղ բնակավայրի մոտ) վթարային կամրջի վերականգնման շինարարական աշխատանքներ իրականացնելու նպատակով առաջիկա մի քանի օրերին արգելվելու է տեղամասում բոլոր տրանսպորտային միջոցների երթևեկությունը:
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը ներկայացնում է շինարարության վայրի շրջանցման սխեման և վարորդներին խնդրում կամուրջը շրջանցել` նշված սխեմային համապատասխան։