«Հաղարծին» ռեստորանահյուրանոցային համալիրի անչափահաս մատուցող Ա. Ա-ին ծեծի ենթարկած Դիլիջանի քրեականի պետ Արսեն Ղայթմազյանի խափանման միջոց կալանքը փոխվել է, նա ազատության մեջ է, գրում է Aravot.am-ը։
«Ես չեմ ճանաչել այդ տղային, ինքն էլ ինձ չի ճանաչել ո՛չ այդ պահին, ո՛չ՝ նախկինում: Ուղղակի այդ պահին իրար չենք հասկացել, իր խոսելու ոճը, իմը, մեկս մյուսին դուր չեկավ, մեր միջեւ վիճաբանություն առաջացավ: Գիշերակացի տեղի հետ կապված է մեր միջեւ խոսակցություն առաջացել՝ այս համարը, կամ այն համարը: Գումարայինի համար էլ այս խոսակցությունն է եղել, որ ասել եմ՝ ինձ ասա առավելագույնը, օրինակ մինչեւ առավոտվա ժամը տասը, թե ես յոթին դուրս կգամ, թե մի ժամից կփոշմանեմ, դուրս կգամ, չեմ կարող ասել, ասա ես ամբողջությամբ վճարեմ, որ ժամին դուրս կգամ, կհաշվես, հետ կտաս իմ գումարը: Հանել եմ, որ փողը տամ, ասել են՝ դուրս գալուց: Ինքը կոնկրետ ուզում էր իմանալ՝ ես քանի ժամ եմ մնալու այդտեղ, ես էլ ասում էի՝ չեմ կարող ասել: Ինչ վերաբերում է անչափահաս լինելու հանգամանքին, եթե ինչ-որ մեկը կարող է պատկերացնել, որ գիշերվա ժամը մեկին օբյեկտի աշխատողը կարող է անչափահաս լինել, ես շատ կուզենայի այդ մարդուն ճանաչել:
Այդ տղան սպորտային կեցվածքով տղա էր, ես չէի կարող պատկերացնել, որ անչափահաս է»,- Aravot.am-ին ասաց Արսեն Ղայթմազյանը: Նա հերքեց, որ դեպքի պահին եղել է ալկոհոլի ազդեցության տակ.
«Նման բան չի եղել, ես ալկոհոլի ազդեցության տակ չեմ եղել: Ուղղակի մի քիչ խնդիրներ եմ ունեցել, ցանկություն եմ ունեցել այդ օրը տանը չմնալ:Էդտեղ գիշերեմ, գնամ տուն, այն էլ չստացվեց»: Արսեն Ղայթմազյանն ասաց, որ իր լիազորությունները կասեցված են, իրեն մեղադրանք է առաջադրված. «Ընդունում եմ, որ այդ տղային ծեծի ենթարկել եմ, բայց չեմ ընդունում, որ իրեն խոշտանգել եմ կամ անչափահասի եմ ծեծել:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։