Այսօր համաժողովրդական շարժումը կշարունակի Երեւանում մեկնարկած իրազեկման ակցիաները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։
«Մեր արժանապատիվ քաղաքացիները շարունակում են ներկայացնել արցախահայության նկատմամբ իրականացվող ցեղասպանական գործողությունները, որպեսզի բոլորի համար պարզ լինի, որ լռությամբ խրախուսում են հանցավորին եւ դառնում հանցակից:
Միացեք մեր հայրենակիցներին ու միասնաբար տեր կանգնեք Արցախին»,- գրել է նա: