ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արմենակ Խաչատրյանին ազատել է վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետի պաշտոնից։
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով' Արմենակ Խաչատրյանին ազատել վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետի (պաշտոնի ծածկագիրը՝ 06-8-Ղ1-1) պաշտոնից»,- ասվում է վարչապետի որոշման մեջ։