Ռուսական Սու-34 կործանիչ-ռմբակոծիչը հարված է հասցրել Ուկրաինայի Զինված ուժերի տեղակայման կետին՝ Կուպյանսկի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Այս ուղղությամբ ռազմական գործողությունների ընթացքում Սու-34 խմբավորման անձնակազմը ավիահարված է հասցրել Ուկրաինայի Զինված ուժերի 14-րդ առանձին մեքենայացված բրիգադի ստորաբաժանումների ժամանակավոր տեղակայման կետին՝ Պետրոպավլովկա գյուղի մոտ։

Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ Կենտրոնական ռազմական շրջանի Սու-25ՍՄ գրոհային ինքնաթիռների անձնակազմերը Կրասնոլիմանսկի ուղղությամբ հաջողությամբ ոչնչացրել են Ուկրաինայի զինված ուժերին պատկանող հակառակորդի կրակային և կենդանի ուժը։