Իրավապահները հայտնաբերել են հուլիսի 22-ին Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի մատուռի մոտ պոլիէթիլենային տոպրակի մեջ նորածնին թողած մորը։

Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում հայտնեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

«Անձը հայնաբերվել է, այժմ նրա հետ քննչական գործողություններ են ընթանում։ Քննությանը հայտնի են պատճառները, հանգամանքները, բայց այս պահին, քննության շահերից ելնելով, դրանք հրապարակման ենթական չեն։

Այն պահին, երբ քննության առումով խնդիր չենք ունենա` կհրապարակենք մանրամասները, բայց այս պահին հորդորս է, որ որոշակի զգուշավորություն պահպանենք, բացի այն, որ քրեական վարույթին է առնչվում, նաև շատ նուրբ հարց է, հետևաբար, հորդորում եմ տեղեկատվության ծավալի առումով զգուշավորություն ցուցաբերել»,- նշեց Գոռ Աբրահամյանը: