Եթե նույնիսկ Կոռնիձոր հասած հումանիտար բեռը մուտք գործի Արցախ, ապա դա ընդամենը 2 օրվա խնդիր է լուծելու: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Ջանքերը պետք է կենտրոնացնել Հայաստանն Արցախին կապող միջանցքի անխափան գործելու ուղղությամբ, իսկ մեկանգամյա անցումները որևէ լուրջ խնդիր չեն լուծում:

Ինչ վերաբերվում է Ադրբեջանի առաջ բերած' Աղդամ-Ստեփանակերտ երթուղուն, ապա դա Արցախի ադրբեջանացմանը տանելու կարճ եղանակներից է:

Հեքիաթների շարքից է այն մոտեցումը, թե զուգահեռ երկու երթուղին էլ' Աղդամ-Ստեփանակերտ ու Գորիս-Ստեփանակերտ, կարող են զուգահեռ գործել:

Ադրբեջանը հայաստանյան իշխանությունների հետ համատեղ քանդում է այն ամենը, ինչը Հայաստանը կապում է Արցախի հետ:

Ակնհայտորեն Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունները հիմնական հարցերում և նպատակներում ներդաշնակ են գործում' Արցախի դեմ ատելության գեներացումից մինչև Արցախն ադրբեջանական հռչակումից»։