Այսօր՝ օգոստոսի 17-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 08։00-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ, 22-ամյա Վարդան Հովեյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Էջմիածին-Մասիս ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում` դեպի Ոսկեհատ ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել դաշտում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վ․ Հովեյանը տեղում մահացել է։

 
 

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Դին փրկարարները հայտնաբերել են ավտոմեքենայից մոտ 47 մետր հեռավորության վրա։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու դադարեցրել դիզվառելիքի արտահոսքը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։