Հրեա մտավորականության և Իսրայելի հայերի ներկայացուցիչները առավոտյան ժամը 11-ին հավաքվել են Երուսաղեմում՝ ԱԳՆ շենքի մոտ՝ Իսրայելի հանրապետության, արտգործնախարար Էլի Կոենի և միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելու Լաչինի միջանցքի և Արցախում 120 հազար մարդու շրջափակման խնդրի վրա։
Հայաստանի և Արցախի դրոշներով մոտ 30 հոգի բարձրախոսով վանկարկել են «Կանխել նոր ցեղասպանությունը», «Բացել Լաչինի միջանցքը» կարգախոսները։ Ակտիվիստները ելույթ են ունեցել եբրայերեն, ռուսերեն, հայերեն և անգլերեն լեզուներով։
Հանրահավաքի ընթացքում 3 ավտոմեքենաներով նրանց են մոտեցել Իսրայելի ոստիկանության ներկայացուցիչները, որոնք մի քանի հարց են տվել, լուսանկարվել և աջակցել հանրահավաքի մասնակիցներին։
Ցույցը տևել է մոտ մեկ ժամ։