Armlur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել Երևանում հայտնի ռուս բլոգերի կնոջը մահացած հայտնաբերելու դեպքից:

«Մեզ հասած տեղեկությունների համաձայն, մահացած հայտնաբերված կինը բլոգեր Ալեքսեյ Ռոմանովի կինն է՝ Яна Николайевна Зеленская-ն, որը, ըստ նախնական վարկածի, ինքնասպան է եղել:

Նրան հայտնաբերել են բաղնիքում՝ բավականին առեծվածային պայմաններում։

Նշենք, որ մահացած կնոջ ամուսինը՝ Ալեքսեյ Ռոմանովը, Խաբարովսկից նախկին հաղորդավար ու լրագրող է: Նա 2016թ. ընտանիքի հետ հարկադրված լքել է Ռուսաստանը, հաստատվել Վրաստանում: Պատճառը, բլոգերի խոսքով, իշխանությունների կողմից իր նկատմամբ կիրառվող ճնշումն էր: 2019թ. Ռոմանովը վերադարձել է Ռուսաստան»: