Երեկ՝ սեպտեմբերի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 18:45-ի սահմաններում Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում բախվել են Լոռու մարզի բնակիչ 69-ամյա Գառնիկ Մ.-ի վարած Lexus մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ 25-ամյա Տիգրան Ա.-ի վարած BMW մակնիշի ավտոմեքենաները:

Shamshyan-ի հաղորդմմամբ՝ վթարի հետևանքով Տիգրան Ա.-ն, նրա ուղևորներ 27-ամյա Ս. Հ.-ն, 6 ամսական Ն. Ա.- ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն, իսկ Գառնիկ Մ.-ն, նրա ուղևոր Լոռու մարզի բնակիչ 73-ամյա Ռ. Դ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Սպիտակի բաժնի պահպանվող հատուկ տարածք: