Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքելուն ուղղված ջանքերը շարունակվում են։ Այս մասին մամուլի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում են միջազգային ԶԼՄ-ները։

«Ջանքերը՝ ուղղված օգնելու Երևանին և Բաքվին վերջապես խաղաղության պայմանագիր կնքել, շարունակվում են։ Դա անհրաժեշտ է իրավիճակը կայունացնելու և ողջ տարածաշրջանում դրական վիճակի հասնելու համար»,- ասել է Պեսկովը։