Թուրքագետ Վարուժան Գեղամյանի տելեգրամյան գրառումը.
«Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը' CHP-ն ունի նոր ղեկավար: Պարտության խորհրդանիշ Քեմալ Քըլըչդարօղլուին քեմալական կուսակցության նախագահի պաշտոնում կփոխարինի Օզգյուր Օզելը:
Բոլոր քաղաքական ճակատամարտերում պարտված Քըլըչդարօղլուն, հավանաբար, աստիճանաբար կհեռանա քաղաքականությունից, իսկ իր ղեկավարած ուժը նոր մեկնարկի հնարավորություն կստանա:
Մեզ համար մեծ փոփոխություն չէ, քանի որ կուսակցությունը Հայաստանի ու հայության հարցերում գրեթե ոչնչով չի տարբերվում իշխող AKP-ից: Սակայն մեզ համար, թերևս, ուսանելի է այն, որ նույնիսկ կուսակցության մակարդակում պարտության խորհրդանիշները հեռանում են»։