Նոյեմբերի 12-ին գործարար Արտակ Թովմասյանին պատկանող "Seven Visions Resort and Places, THE DVIN"-ում անցկացվեց լատինաամերիկյան պարերի աշխարհի երիտասարդական առաջնությունը։
33 երկրի 60 պարային զույգեր ներկայացրին իրենց խելահեղ պարային համարները։
Միջոցառումը Հայաստանում արդեն 4-րդ անգամ է անցկացվում, որի կազմակերպման գործում աջակցություն ունեցավ նաև «Թովմասյան» հիմնադրամը՝ հանձին հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանի:
Մրցույթի հաղթողներին հանձնվեցին խրախուսական մրցանակներ:
Այս միջոցառումը լավ հնարավորություն է Հայաստանում ինչպես զբոսաշրջության զարգացման, այնպես էլ երկրի ճանաչելիության բարձրացման համար: