ՅՈւՆԵՍԿՕ-ն Ադրբեջանին է դիմել Լեռնային Ղարաբաղ այցելելու խնդրանքով։ Թվիթերի իր էջում գրել է Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի պատվիրակության անդամ Նիգար Արփադարայը։

Ըստ նրա՝ Բաքուն համաձայնել է Աղդամով ճանապարհորդել Ստեփանակերտ, սակայն ՅՈւՆԵՍԿՕ-ն հրաժարվել է՝ ցանկանալով գնալ միայն Ստեփանակերտ՝ այնտեղ գտնվող հուշարձանների վիճակը գնահատելու։