Ջեֆրի Հոլթը Նյու Հեմփշիր նահանգի Հինսդեյլ քաղաքի բնակիչ էր, որն ապրում էր պարզ կյանքով:

Բնակիչները հաճախ տեսնում էին Հոլթին անմխիթար հագուստով խոտհնձիչ վարելիս, խանութ գնալիս, գլխավոր ճանապարհի երկայնքով կայանելիս, թերթ կարդալիս կամ մեքենաների կողքով նայելիս: Նա հազվադեպ էր հեռանում քաղաքից։ Թեեւ Հոլթը ավագ դպրոցի աշակերտներին սովորեցնում էր մեքենա վարել, նա ինքը հրաժարվել էր մեքենա վարելուց։ Փոխարենը նա ընտրել էր հեծանիվը եւ խոտհնձիչը։ Այգում գտնվող նրա շարժական տունը գործնականում չուներ կահույք՝ ոչ հեռուստացույց, ոչ համակարգիչ։ Մահճակալի ոտքերն ընկած էին հատակին։

«Թվում էր, թե նա ուներ այն, ինչ ցանկանում էր, ու ավելին չէր էլ ուզում»,-պատմել է Էդվին «Սմոքի» Սմիթը՝ Հոլտի լավագույն ընկերը եւ նախկին գործատուն:

Երբ Հոլթը մահացավ այս տարվա սկզբին, պարզվեց, որ նա մուլտիմիլիոնատեր էր: Ավելին, նա իր ողջ կարողությունը նվիրել է 4200 հոգանոց համայնքին: Նրա կտակը պարունակում էր հակիրճ հրահանգներ. 3,8 մլն դոլար Հինսդեյլ քաղաքին՝ կրթության, առողջության, հանգստի եւ մշակույթի ոլորտներում աջակցության համար:

«Կարծում եմ՝ ոչ ոք պատկերացում չուներ, որ նա այդքան հաջողության էր հասել»,-ասում է քաղաքի Ընտրական խորհրդի նախագահ Սթիվ Դիորիոն,-«Ես գիտեմ, որ նա մեծ ընտանիք չի ունեցել, բայց այնուամենայնիվ, ամեն ինչ թողնել այն քաղաքին, որտեղ ապրում էր... Դա հսկայական նվեր է»։